Մատչելի սակագներով «SIP Talk» զանգեր


Մատչելի սակագներով «SIP Talk» զանգեր

  • 17-09-2014 13:25:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «SIP Talk» հետվճարային սակագնային պլանը՝ նախատեսված հատկապես այն ընկերությունների համար, որոնք կարևորում են անխափան և որակյալ հաղորդակցությունը:

«SIP Talk» սակագնային պլանը հնարավորություն է ընձեռում ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս ունենալու ներառված խոսելաժամանակ դեպի ֆիքսված տեղական ցանցեր, ինչպես նաև կատարելու զանգեր տեղական և միջազգային բջջային և ֆիքսված ուղղություններով՝ մատչելի սակագներով: 

Սակագներ և ծառայությունների տրամադրման պայմաններ

Ներառված խոսելաժամանակ՝ դեպի ֆիքսված տեղական ցանցեր  (010, 011, 060)

200 րոպե

Ծառայություններ

Սակագներ

(դրամ/րոպե)

Դեպի 010, 011, 060 ֆիքսված ցանցեր

5

Դեպի այլ ֆիքսված ցանցեր

5

Դեպի բջջային ցանցեր

19

Դեպի 374 374 97 բջջային ցանց

35

Դեպի 374 47 քաղաքային ցանց

18

Ի դեպ, ծառայությունները հասանելի են թե՛ IP հեռախոսի հեռախոսի և թե՛ համապատասխան ծրագրային ապահովում ունեցող այլ սարքի միջոցով: Ծառայությունը մատուցվում է ֆիքսված հեռախոսակապի միջոցով:

«SIP Talk» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում և դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play