Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը

  • 17-09-2014 19:50:13   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը՝ Լեհաստանի Հանրապետության սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Լեհաստան-Արցախ կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ-լեհական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, ինչը դրական ազդեցություն ունի արդի պայմաններում երկկողմ կապերի զարգացման վրա:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play