Մադրիդի «Ռեալ» ը Բենզեմային ոչ մի գնով չի վաճառի


Մադրիդի «Ռեալ» ը Բենզեմային ոչ մի գնով չի վաճառի

  • 07-05-2011 16:35:06   | Իսպանիա  |  Սպորտ
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման գոհ չէ Մադրիդում իր զբաղեցրած տեղի համար, բայց ակումբը վճռական է տրամադրված` շնորհալի հարձակվողին թիմում պահելու հարցում: Ըստ իսպանական Մարկայի` չնայած մի շարք արտասահմանյան ակումբներ հետաքրքրվում են հարձակվողով, Մադրիդի «Ռեալ»-ը կպահի նրան: Ֆրանսիացին փայլուն մարզավիճակում է 2011 թվականից, սակայն զարմանալիորեն չի մասնակցել Իսպանիայի Գավաթի եզրափակչին եւ Բարսելոնայի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղերին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ցանկությամբ: Այնուամենայնիվ, Մադրիդյան թիմը շեշտել է , որ ցանկանում է պահել 23-ամյա հարձակվողին` հաջորդ մրցաշրջանում լավ խաղ ապահովելու համար: Հիշեցնենք, որ Բենզեման «Ռելաին» է միացել 2009 թվականի ամռանը` Լեոնի «Օլիմպիկից»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play