Բեւեռլի Հիլզում տեղի կունենա «Փարաջանով-Վարդանով» ամենամյա<br /> առաջին մրցանակաբաշխությունը<br />


Բեւեռլի Հիլզում տեղի կունենա «Փարաջանով-Վարդանով» ամենամյա
առաջին մրցանակաբաշխությունը

  • 15-04-2010 17:45:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ԲԵՎԵՌԼԻ ՀԻԼԶ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արվեստագետների կյանքում կանանց դերն արժեւորելու նպատակով սահմանված «Փարաջանով-Վարդանով» մրցանակների առաջին ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 18-ին Բեւեռլի Հիլզում: Այս տարվա մրցանակակիրներն են կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի եւ Միխայիլ Վարդանովի տիկնայք` Սվետլանա Շչերբատյուկը եւ Սվետլանա Մանուչարյանը: Տիկ. Փարաջանովը եւ տիկ. Վարդանովան թիկունք են եղել իրենց ամուսիններին նրանց կյանքի բարդ պահերին եւ նաեւ մեծ դեր են ունեցել այդ փառահեղ կինոնկարների ստեղծման մեջ: Բեւեռլի Հիլզի կինոփառատոնի հիմնադիր Նինո Սիմոնեն նույնպես կպարգեւտրվի «Փարաջանով-Վարդանով» մրցանակով: Մրցանակաբաշխությունից հետո Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Ջեյմս Բրիջս» թատրոնում կցուցադրվի Վարդանովի «Փարաջանով. վերջին գարունը» վավերագրական կինոնկարը, որին կհաջորդի դասական համերգ եւ լուսանկարչական ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է «Կռունկը», ցուցադրման աջակիցներն են UCLA-ի հայագիտական ծրագիրը, UCLA-ի հայագիտական ուսումնասիրությունների բարեկամներ կազմակերպությունը, Եվրոպական եւ եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play