ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանում<br /> անցկացվել է կրոնական հանդուրժողականության վերաբերյալ<br /> ուսումնասիրություն<br />


ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանում
անցկացվել է կրոնական հանդուրժողականության վերաբերյալ
ուսումնասիրություն

  • 14-04-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին Երեւանում հանրային քննարկման շրջանակներում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` Հայաստանում կրոնական հանդուրժողականության ուսումնասիրության շնորհանդեսը: Պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների համայնքների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին ուսումնասիրությունը, Հայաստանում կրոնական հանդուրժողականության եւ կրոնի կամ հավատքի ազատության իրավիճակը եւ մարտահրավերները: Միջոցառման քննարկումների առանցքում էր նաեւ կրոնի կամ հավատքի ազատությունը կարգավորող օրենսդրության եւ ոլորտի խնդիրները, առաջարկված օրենսդրական փոփոխությունները: «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ուսումնսիրությունը իրականացվել է 2009թ. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Զեկույցը ներառում է հարցազրույցներ, համապատասխանաբար մամուլի, հոդվածների եւ ուսումնսիրությունների երկրորդական վերլուծություն, օրենդրության վերլուծություն եւ առաջարկներ պետական մարմիններին: «Այս քննարկումները լավ հնարավորություն են ուժեղացնելու երկխոսությունը եւ գործակցությունը զանազան մշակութային եւ դավանանքի համայնքների միջեւ, ինչպես նաեւ իշխանությունների հետ` համատեղ արձագանքելու կրոնի կամ հավատքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Մենք կշարունակենք խրակուսել հանդուրժողականությունը եւ փոխվստահությունը, որ նաեւ 2010թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններից են», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրսաենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆսթրան: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը հավելեց. «Հուսով ենք, որ զեկույցում ամփոփված անհանդուրժողականության եւ խտրականության դեպքերի դիտորդման արդյունքները, ինչպես նաեւ իրավիճակի եւ օրենսդրության վերլուծությունը օգտակար կլինեն` համապատասխանեցնելու օրենքը միջազգային չափանիշներին եւ խթանելլու կրոնի եւ հավատքի ազատությունը Հայաստանում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն