Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ (Ֆոտոշարք)


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ (Ֆոտոշարք)

  • 12-10-2014 16:21:17   | Հայաստան  |  Մշակույթ

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ: Տոնական քայլերթի երթուղում՝ Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկում, շքերթի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցինն պարային խմբերը, որոնք նաև պարի հրավիրեցին շքերթը գլխավորող պաշտոնյաներին ու Երևանի պատվավոր քաղաքացիներին: Տոնական համարներով շքերթի մասնակիցներին  ողջունեցին երևանյան կրկեսի արտիստներն ու մարզամշակութային համույթները: Ազգային տարազով գեղեցկադեմ աղջիկներն էլ շքերթի մասնակիցներին հյուրասիրել են Արարատյան դաշտավայրի բարիքներով: Քայլերթի ամբողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեցին քաղաքապետին:

Միջոցառման լուսանկարներն այստեղ

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play