Հաստատվեց Հասյաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի<br /> հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը<br />


Հաստատվեց Հասյաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի
հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը

  • 08-04-2010 17:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության ապրիլի 8-ի նիստում հավանության արժանացավ թեթեւ արդյունաբերության ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ժամանակացույցը կազմվել է համաշխարհային արդի զարգացումների եւ կանխատեսումների վերլուծությունների հիման վրա, ինչպես նաեւ մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում: Ըստ նախարարի, ժամանակացույցը թույլ կտա առաջիկա 2 տարիների ընթացքում բացահայտել եւ վերագնահատել թեթեւ արդյունաբերության ոլորտում առկա ներուժը, միավորել մասնավոր հատվածի ջանքերը, հստակեցնել պետության աջակցության մեխանիզմները, որի համար հիմք կհանդիսանա ավելի երկարաժամկետ ռազմավարության մշակումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play