Անատոլիայի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին կդառնա<br /> մշակույթի տուն<br />


Անատոլիայի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին կդառնա
մշակույթի տուն

  • 08-04-2010 17:00:00   | Թուրքիա  |  Հասարակություն
ԱՆԿԱՐԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող 1881 թ. կառուցված եւ Անատոլիայի ամենամեծ եկեղեցին համարվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերակառուցվի: Սիվրիհիսարի ղեկավար Ֆիքրեթ Արսլանը մասնավորապես ասել է. «Մենք ցանկանում ենք վերանորոգել Սիվրիհիսարի պատմական կառույցները, որոնց թվում է 1881 թ. կառուցված հայկական եկեղեցին եւ հայկական բաղնիքը»: Ըստ Ֆիքրեթ Արսլանի, «եկեղեցու մուտքի դարպասների վրա կան հրեշտակի պատկերներ, որոնք մեծ ուշադրություն են գրավում: Չնայած եկեղեցին գտնվում է ոչ բարվոք վիճակում, այնուամենայնիվ զբոսաշրջիկների թիվը գնալով աճում է»: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը հովանավորելու է Սուրբ Երրորդություն եկեղեցու վերակառուցումը: Ինչպես տեղեկացնում է «Հյուրիեթը», այն կդառնա նախարարության մշակույթի տուն: Նախատեսված է նաեւ վերականգնել եկեղեցի տանող ճանապարհները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play