ՈԱԱԿ-ի տնօրենը հանդիպել է կրթության ապագա կառավարիչներին


ՈԱԱԿ-ի տնօրենը հանդիպել է կրթության ապագա կառավարիչներին

  • 14-10-2014 16:30:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոկտեմբերի 13-14-ին հանդիպումներ ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողների հետ:
Նպատակն էր  ծանոթանալ կրթության ապագա կառավարիչներին, նրանց ակնկալիքներին,  ինչպես նաև ստեղծել պոտենցիալ աշխատակիցների բազա ՈԱԱԿ-ի համար: Պարոն Թոփչյանը ուսանողների հետ զրույց ունեցավ`հասկանալու, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց դերը կրթության կառավարման համակարգում, ինչ խնդիրներ են տեսնում և ինչ լուծումներ են առաջարկում դրանց համար: 
Քննարկվեցին նաև ավարտական աշխատանքները, կրթական վերջնարդյունքները և դրանք կիրառելու ու ներկայացնելու մոտեցումները:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play