Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Ձեռք ձեռքի>> ՀԿ վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Ձեռք ձեռքի>> ՀԿ վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին

  • 15-10-2014 14:01:39   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է <<Ձեռք ձեռքի>> հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: 
Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է <<Երախտագիտություն>> մեդալ:        
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել <<Ձեռք ձեռքի>> կազմակերպության ներդրումը մեր հանրապետության  առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
                          
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play