Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական<br /> համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը<br /> կանցկացվիլ Աշխաբադում` 2011թ.-ին<br />


Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական
համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը
կանցկացվիլ Աշխաբադում` 2011թ.-ին

  • 08-04-2010 15:24:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ավարտին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սափարալիեւը ստորագրել են ՀՀ-ի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը: Թուրքմենստանի փոխվարչապետը հայտնեց, արձանագրությամբ նախատեսվում է զարգացնել հարաբերություններ գյուղատնտեսության, էներգետիկայի, քիմական արդյունաբերության, մշակութային եւ այլ ընդհանուր առմամբ 12 ուղղություններով: Խ.Սափարալիեւի գնահատմամբ, մեկ տարում կատարվել է կոնկրետ աշխատանք, կան համապատասխան արդյունքներ: Ըստ Ա.Մովսիսյանի, ընդունված որոշումները շատ կարեւոր են եւ հետագայում կնպաստեն երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը: «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքմենստանի հետ հարաբերություններին, եւ հանձնաժողովի նիստը լրացուցիչ դինամիկա կհաղորդի դրանց»,- նշել է Ա.Մովսիսյանը: Կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել Աշխաբադում` 2011թ.-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն