Մշակութային միջոցառում Լիբանանում


Մշակութային միջոցառում Լիբանանում

  • 16-10-2014 12:39:35   | Լիբանան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 14-ին Բեյրութում` «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում, Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հայաստանյան հրատարակչատների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը երկրորդ անգամ է անցկացվում Լիբանանում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը բարձր գնահատեց «Վահե Սեթյան» հրատարակչատան ջանքերը ձեռնարկի կազմակերպման առումով` գոհունակություն հայտնելով, որ Երևանի պետհամալսարանի հրատարակչատան բաժանմունքն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իրենց հրատարակություններով նույնպես իրենց մասնակցությունն են բերել ցուցահանդեսին: Շեշետելով, որ հայոց լեզուն բացարձակ արժեք է և հայ ժողովուրդի հզոր զենքը, դեսպանը համոզմունք հայտնեց, որ ձեռնարկը դրական ազդեցություն կունենա գրահրատակչական արդյունաբերության վրա, կմիավորի արհեստավարժ մարդկանց, կապահովի Հայաստան-սփյուռք գործակցության խորացման գործընթացի շարունակականությունը և երեխաների ու երիտասարդների մոտ կարթնացնի և կխորացնի սերը ընթերցանության հանդեպ: 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի հրատարակիչների ազգային միության նախագահը, ինչպես նաև «Զանգակ», «Պրինտ ինֆո-Սարգիս Խաչենց», «Բուքինիստ» և Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատների տնօրեններն ու «Խնկո Ապոր» գրադարանի փոխտնօրենը, Լիբանանում գտնվելու օրերին այցելելու է հայկական կրթական հաստատություններ, որտեղ հանդիպումներ է ունենալու վարժարանների տնօրենների և մտավորականների հետ:

Ցուցահանդեսին մասնակցում են նաև Լիբանանի հայկական հրատարակչատները` իրենց հավաքածուներով: 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play