Քութայիսիի Խորհրդարանի առջև բողոքի ակցիայի երկու մասնակից ինքնասպանության փորձ են կատարել


Քութայիսիի Խորհրդարանի առջև բողոքի ակցիայի երկու մասնակից ինքնասպանության փորձ են կատարել

  • 17-10-2014 12:25:12   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը այցելել է Վրաստանի Արևելյան շրջանների մի քանի զորամասեր: Նախարարը զորմասերի ուսումնասիրությունը սկսել է Թբիլիսիի Օրխեվի արվարձանում տեղակայված 12-րդ գումարտակի 1-ին թեթև հետևակային բրիգադի այցելությամբ: Դրանից հետո Պաշտպանության նախարարը ուղևորվել է «Կրծանիսիի» Ազգային Ուսումնական Կենտրոն, որտեղ զննել է զորանոցը և հանդիպել է 43-րդ գումարտակի IV մեխանիզացված բրիգադի զինծառայողների հետ, որոնք շուտով կուղարկվեն Աֆղանստան: Օրվա վերջում Պաշտպանության նախարարը այցելել է  Փոնիճալայում տեղակայված 45 տանկային գումարտակի IV մեխանիզացված բրիգադի հետ:
 
Հոկտեմբերի 16-ին Վրաստանի նախագահը հանդիպում է անցկացրել կանանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող 25 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ոչ կառավարական կազմակերպությունների անդամները ծանոթացրել են երկրի նախագահին իրենց կողմից անցկացվող նախագծերի հետ` ուղղված Վրաստանում կանանց իրավունքների և շահերի պաշտպանությանը: Նաև նախագահին ծանոթացրել են այն մարտահրավերների հետ, որոնք այսօր ծառացած են կանանց առջև. «Վրաստանում կանայք հաճախ են դառնում ընտանեկան բռնության զոհ: Հատկապես ծանր իրավիճակ է տիրում երկրի շրջաններում, որտեղ ընտանեկան բռնության զոհերը հնարավորություն չունեն անցնել հոգեբանական վերկանգնում և պաշտպանել իրենց իրավունքները»:
 
«Այսօր Կառավարության ամբողջ ուշադրությունը ուղղված է այն բարեփոխումների վրա, որոնք մենք պարտավոր ենք անցկացնել Եվրամիության առջև ստանձնած պարտականությունների շրջանակներում: Այդ բարեփոխումները պետք է արագացնեն վրաց ժողովրդի երազանքների իրականացումը, Եվրամիության ընտանիքին միանալը», -հոկտեմբերի 16-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը` ելույթ ունենալով Արտաքին գործերի հարցերով Եվրոխորհրդարանի կոմիտետի նիստի ընթացքում:
 
Հոկտեմբերի 16-ին Քութայիսիի Խորհրդարանի առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են հիպոթեքի արդյունքում տուժած մարդիկ: Ցույցի մասնակիցները պահանջում էին երկրի օրենսդիր մարմնից վերանայել օրենսդրությունը և իրենց հնարավորություն տալ հետաձգել բանկային կրեդիտների վճարումը և թույլ չտալ տարհանվել իրենց տներից: Ցույցի ընթացքում մանիֆեստացիայի երկու մասնակից ինքնասպանության փորձ է կատարել երկրի Խորհրդարանի առջև` ընդունել են ուժեղ ազդեցություն ունեցող 20 դեղահաբ: Ցույցի ավարտին մասնակիցները Խորհրդարանի շենքի վրա ձվեր են նետել:
 
Ադրբեջանի Տրանսպորտի նախարարի հայտարարության համաձայն` «Ղազախստանը և Աֆղանստանը ցանկություն են արտահայտել միացնել իրենց երկաթգծերը Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող մայրուղուն, որը կսկի գործել արդեն իսկ հաջորդ տարի»: Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքները Վրաստանի տարածքում գնահատվել են 775 000 000 ԱՄՆ դոլար, որը 100% վճարվում է Ադրբեջանի Կառավարության կողմից:
 
Հոկտեմբերի 15-ին Երևանում Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական գրասենյակներից մեկում հանդիպում է կայացել Հայաստանում Վրաստանի դեսպանի և ՀՅԴ-ի Բյուրոյի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի տարբեր բնագավառների միջև գոյություն ունեցող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները: «Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հանգել են ընդհանուր կարծիքի, որ տարածաշրջանում զարգացող բարդ գործընթացների ֆոնի վրա անհրաժեշտ է երկու երկրների միջև ընկերական և դաշնակցային հարաբերություններն էլ ավելի խորացնել: Կողմերը նաև ընդգծել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև բնական և անհրաժեշտ փոխշահավետ համագործակցությունը յուրաքանչյուր կողմի համար կբացի նոր հեռանկարներ զարգացման համար: Կողմերը նաև քննարկել են Վրաստանի հայությանն անհանգստացնեղ հարցերի սպեկտրը և համաձայնել են, որ գոյություն ունեցող խնդիրները լուծելու և նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներդնել համատեղ ջանքեր: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումը և նման հանդիպումներին շարունակական բնույթ հաղորդել», -ասված է հոկտեմբերի 16-ի Հայ Յեղափոխական Դաշնակցության տարածած հայտարարությունում:
 
Գիա Ժորժոլիանին դրականորեն է գնահատել Եվրոպական Խորհրդի տեղական և տարածաշրջանային ինքնակառավարման հարցերով Կոնգրեսի 27 նիստի ընդունած Վրաստանին վերաբերող բանաձևը: «Եվրախորհուրդը դրական է գնահատել մեր կողմից անցկացվող տեղական ինքնակառավարման բարեփոխումը: Կարծում եմ, որ դա միջազգային ենթակառույցների կողմից ընդունած Վրաստանին վերաբերող ամենաօբյեկտիվ բանաձևերից մեկն է: Տվյալ Կոնգրեսը, եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցող շատ գործուն կառույց է, և դրական բանաձևերի ընդունումը կազդի նաև մեր երկրի հանդեպ Եվրամիության վերաբերմունքի վրա», -հայտարարել է Գիա Ժորժոլիանին: Ինչպես հայտնում են Եվրախորհրդի ներկայացուցիչները, «Տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումներ սկսելով, Վրաստանը մեծ քայլ է կատարել դեպի երկրի ապակենտրոնացման կողմը: Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում բարեփոխումը կշարունակվի: Որպեսզի ինքնակառավարումները ուժեղացված լինեն, կարևոր է, որպեսզի շրջանների ապակենտրոնացում լինի` և´ ֆինանսական, և´ տնտեսական մակարդակներում»:
 
Հոկտեմբերի 16-ին Սամցխե-Ջավախքում ստեղծվել է Խորհրդատվական Խորհուրդ: Նոր Խորհուրդը կղեկավարի Սամցխե-Ջավախքի նահանգապետը, որը գործող օրենսդրության համաձայն Վրաստանի կառավարության ենթական է: Խորհրդատվական Խորհրդի գործունեությանն են վերաբերում հետևյալ բնագավառները. ենթակառույցները, բիզնեսի զարգացումը, գյուղատնտեսության աջակցումը, առողջապահությունը, բնապահպանությունը, կրթությունը և մշակույթը: Խորհրդատվական Խորհրդի կազմում են մտնում Սամցխե-Ջավախքի կազմում մտնող բոլոր մունիցիպալիտետների ղեկավարները, Ախալցխայի քաղաքապետը, քաղաքական խորհուրդների նախագահները և նրանց տեղակալները: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ներկայացուցչի հայտարարության համաձայն` ծրագրվում է նման Խորհրդատվական Խորհուրդների ստեղծել Վրաստանի բոլոր շրջաններում:
 
http://armenian-community.ge/News/810 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play