Ստեփանակերտում բացվել է ԼՂՀ ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրին


Ստեփանակերտում բացվել է ԼՂՀ ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրին

  • 23-10-2014 17:00:34   |   |  Հասարակություն

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է անվանի զորավար, արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Անատոլի Զինեւիչի ներդրումը մեր հաղթանակների կերտման, պաշտպանության բանակի ստեղծման եւ կայացման գործում: Երկրի ղեկավարի խոսքով` մայրաքաղաքի Զինեւիչի անունը կրող փողոցում զորավարի հուշարձանի տեղադրումը նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցներից է: 
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play