Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին


Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին

  • 28-10-2014 10:54:28   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է այս օրերին Երևանում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:
Նախարարը, ողջունելով չեմպիոնին, նշել է, որ մշտապես  հետևում է նրա մրցելույթներին  և ամեն անգամ վստահորեն սպասում նրա հերթական հաղթանակին: «Արթուր Աբրահամն այսօր շատ ու շատ սկսնակ բռնցքամարտիկների համար օրինակ է ծառայում, ինչն էլ իր հերթին նպաստում է բռնցքամարտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանն ու հավելել, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ, մասնավորապես ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում շուտով բացվելու է նոր բռնցքամարտի դպրոց:
Արթուր Աբրահամն իր հերթին  շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և պատմել իր առաջիկա ծրագրերի, գերծանրաբեռնված պարապմունքների, կայանալիք մրցաշարերի մասին:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ավարտին նախարար Գ. Ղազարյանը միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը  բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր է հանձնել  Արթուր Աբրահամին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play