Մրցույթ՝ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության


Մրցույթ՝ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության

  • 30-10-2014 13:11:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
ՀՀ ԿԳՆ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (մինչև՝ Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում (http://scs.am/):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռ.` 21-01-40 (118)):
 
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play