Օպերային ռեժիսուրայի հետ առնչություն չունեցող դերասանը նշանակվել է օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր


Օպերային ռեժիսուրայի հետ առնչություն չունեցող դերասանը նշանակվել է օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր

  • 30-10-2014 14:38:47   | Հայաստան  |  Մշակույթ
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կատարվող նշանակումներով հավանաբար նպատակ է դրվել բոլորիս զարմացնել ու զայրացնել: Մերթ օպերայի ու բալետի թատրոնի հետ որևէ առնչություն չունեցող և Արմեն Սմբատյանի հովանու ներքո գործող Անդրանիկ Արզումանյանն է գլխավոր տնօրեն նշանակվում, մերթ արտգործնախարարությունից ինչ-որ տիկին է նշանակվում օպերայի գլխավոր կարգադրիչ, մերթ էլ վաղուց որևէ բեմադրություն չարած Վիգեն Գալստյանն է նշանակվում գլխավոր բալետմայստեր:
 
Եվ այս ամենի նպատակն, իբր, թատրոնի նորացումն ու այն համաշխարհային չափանիշներին համադրելն է: Ու երևի հենց այդ «գաղափարի» իրականացման համար էլ օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Վիգեն Ստեփանյանը:
 
Իսկապես, տարօրինակ նշանակում, որովհետև ճանաչված դերասան, դրամատիկական թատրոնի բեմադրիչ, նաև պիեսների հեղինակ Վիգեն Ստեփանյանն ամեն ինչ կարող էր լինել, բացի՝ օպերային թատրոնի գլխավոր ռեժիսորից: Որովհետև այս պաշտոնը պահանջում է օպերային ռեժիսուրայի իմացություն, կլավիրի ընթերցում, երաժշտադրամատիկական ժանրի խորագիտություն և այլն: Կյանքում երբևէ օպերային բեմադրություն չիրականացրած Վիգեն Ստեփանյանն ի՞նչ է անելու այս թատրոնում, որի գլխավոր խնդիրներից մեկը հենց օպերային ռեժիսուրայի բացակայությունն է, դժվար է ասել:
 
Թատրոնում տարակուսած են, շփոթված: Գնահատելով Վիգեն Ստեփանյանին որպես դերասան, այնուհանդերձ հարցնում են` ի՞նչ է անելու օպերային ռեժիսուրայի հետ առնչություն չունեցող մարդը:
 
Լ. Գրիգորյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play