Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Տանկային երկամարտ-2014>> մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Տանկային երկամարտ-2014>> մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին

  • 04-11-2014 18:47:38   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է <<Տանկային երկամարտ-2014>> միջազգային մրցույթում փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած տանկիստներին եւ նրանց մարտական պատրաստության ապահովման գործում աչքի ընկած սպաներին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին եւ պարգեւատրել նրանց արժեքավոր նվերներով: 
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն