Թե ի՞նչ և թե ինչպե՞ս է ասում ՀՀ Նախագահը.Սամվել Հովասափյան


Թե ի՞նչ և թե ինչպե՞ս է ասում ՀՀ Նախագահը.Սամվել Հովասափյան

  • 08-11-2014 23:54:15   | Գերմանիա  |  Վերլուծություն
Թղթակից. Ձեր գնահատմամբ ե՞րբ կարող է քաղաքացին իր մաշկի վրա դրական տեղաշարժեր զգալ:
ՀՀ Նախագահ. Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը գնալով պակասի, ընդհակառակը, ես համարում եմ, որ դեռևս շա՜տ-շա՜տ տևական ժամանակահատվածում Հայաստանում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվը ավելանալու, պրոբլեմների նկատմամբ ակնկալիքները մեծանալու են, մարդկանց մի քիչ թոշակ ես բարձրացնում, մի քիչ աշխատավարձ ես բարձրացնում և էնքան դրա մասին խոսում ես, ոնց որ թե գրպանիցդ ես էս մարդկանց լավություն անում, պրոցես ա, որ պետք է առաջ գնա, երկրի զարգացում նշանակում է նաև դա: Եվ եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար ա մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեև իհարկե աղխարհքի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն ա...
 
ՀՀ նախագահի այս խոսքերը լսելուց հետո նախ մտածում ես, մեղա աստված, օհ բարձրյալ, ներող եղիր մեր այս հարգելի նախագահի նկատմամբ, որովհետև նա չգիտի, թե ինչ է ասում, հետո հաջորդ պահին ցանկանում ես անզորությունից ողբալ. «վա՜յ քեզ հայ ժողովուրդ, զի մանուկ է թագավորդ»: Իրոք, երկրի նախագահը երևի չգիտի, որ իր խոսքերը կարող են բացասական ազդեցություն ունենալ, չգիտի, թե ինքն ինչ է խոստովանում: Հետո ցանկանում ես նաև նրան մեղքանալ, որ շրջապատված լինելով կաշառակերների ( իր ասելով աշխարհի ամենազզվելի  բաներով) մի ամբողջ բանակով, չի կարողանում երկիրը այնպես կառավարել, որ մարդկանց դժգոհությունը չավելանա: Որ իր մարդկանց չի կարողանում դարձի բերել, որպեսզի նախագահական, կամ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կաշառք չտան, զզվելիների բանակը չմեծացնեն:
Իր խելացի լեզվով նախագահը ժողովրդին ասում է, որ այ ժողովուրդ, հույս մի ունեցեք, որ այս երկրում ինչ որ բան դեպի լավը կփոխվի, որ մենք կկարողանաք այս երկիրը, երկիր դարձնել, որտեղ կարելի կլինի և ապրել և աշխատել, ընդհակառակը դարձյալ իշխանության պաշտոնյանները կաշառք կտան, կաշառք կվերցնեն, դարձյալ աշխատավարձով ապրել չի լինի, ուրեմն թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի և իր ապագան փնտրի ոչ թե ներկա իշխանությունների կառավարող երկրում, այլ  այնտեղ, որտեղ որ կարող է, նույնիսկ Թուրքիայում, չէ որ նրանք այնտեղ նույնիսկ դժգոհելու առիթ ու իրավունք էլ չեն ունենա: «...պրոցես ա, որ պետք է առաջ գնա, երկրի զարգացում նշանակում է նաև դա...»: Սա արդեն գլուխգործոց է. այսինքն՝ որ Հայաստանը դատարկվում է, դա նշանակում է զարգացում, հապա ի՞նչ, հապա որքա՜ն խելք է պետք, այս հասարկ աքսիոման հասկանալու համար: Հասկանալու համար, որ Հայաստանը միայն մի քանի ընտանիքների և նրանց կողմից իշխանության վրա կարգված մարդկանց երկիրն է, մնացած ժողովուրդը այստեղ փնտրելու ոչինչ չունի, որ հետո վերջում փնթփնթա և նախագահին ու իշխանություններին մեղադրի, որ իրենք սեփական աղխատանքով ապրել չեն կարողանում: Լաիր հայ ժողովուրդ, դու որ կաշառք վերցնելով իշխանություն ես ընտրում, վերջապես խելքի եկ, հույսդ կտրի, գնա քո գլխի ճարը տես և վերջ, սրանից էլ ավելի պարզ խոսքեր...
 
Սամվել Հովասափյան
Բեռլին, Հոկտեմբեր 2014 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play