Դադարեցվելու է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը


Դադարեցվելու է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը

  • 10-11-2014 18:05:05   | Կոտայքի մարզ  |  Տնտեսություն

 
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  նոյեմբերի 12-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյաց, Պռոշյան և Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
                             
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն