Ավարտվել է մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը


Ավարտվել է մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը

  • 13-11-2014 14:33:13   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էին նաև տարիներ շարունակ ու նույնիսկ երբևէ չվերանորոգված գրադարանները: 
Այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել և ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ է ապահովվել մայրաքաղաքի թվով 12 գրադարաններում: 
Շինարարական աշխատանքների շրջանակում գրապահոցների, ընթերցասրահների և աշխատասենյակների ներքին հարդարման աշխատանքներից բացի ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, վերանորոգվել և կահավորվել են նաև սանհանգույցները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն