Վերանաորոգվել են մայրաքաղաքի 727 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերը


Վերանաորոգվել են մայրաքաղաքի 727 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերը

  • 17-11-2014 16:14:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված 727 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Բացի այդ, մինչև տարեվերջ գործընթացը կշարունակվի նաև լրացուցիչ ծրագրով: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:  Կոմունալ տնտեսության վարչության պետը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ նախորդ տարիներին շքամուտքերից բացի վերանորոգվել էին նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվել է համալիր մոտեցում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play