Անտառխախտման դեպքեր՝ Տավուշի մարզում


Անտառխախտման դեպքեր՝ Տավուշի մարզում

  • 21-11-2014 16:13:47   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17.11-21.11.2014 հայտնաբերված անտառխախտման դեպքերը.   
 
   «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17-21.11.2014 թ. ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման երեք արձանագրություն` անտառից 17  ծառի  ապօրինի դուրս բերման համար:  Անտառխախտման  թիվ 020 արձանագրությունը կազմվել է Գ. Ստեփանյանի նկատմամբ  21.10.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում  5 կանգուն  ծառի ապօրինի հատման համար, անտառխախտման թիվ 021  արձանագրությունը  կազմվել է  17.11.2014 թվականին Կ. Գուլինյանի նկատմամբ «Հաղարծին» տեղամասի 7-րդ  պահաբաժնում`  ապօրինի հատված  8 կանգուն ծառի  համար, իսկ  թիվ 022  արձանագրությունը` 17.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 11-րդ պահաբաժնում  Մ. Մելիքբեկյանի  նկատմամբ` ապօրինի հատված  4 ծառի համար: Նշված  անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից: 
   06.11.2014թ.-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի  աշխատակիցներ` որսագետ Ա.Սարգսյանի և որսհսկիչ Ա.Գուլինյանի  կողմից  հերթական ստուգայցի ժամանակ «Հաղարծին» տեղամասի  թիվ 9-րդ պահաբաժնի 33 քառակուսում հայտնաբերվել է  մետաղյա լարերից պատրաստված  չորս թակարդ, իսկ 15.11.2014 թվականին որսհսկիչ Ա.Գուլինյանի կողմից «Հաղարծին» տեղամասի 9-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է  որսորդական 3 թակարդ: Բոլոր  հայտնաբերված թակարդները հանձնվել են կազմակերպության պահեստ: 
 
՝ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play