«Թուրքիայի հետ համագործակցությունը կդառնա ինտենսիվ և կծառայի Վրաստանի Զինված ուժերի ամրացմանը».Վրաստանի ՊՆ


«Թուրքիայի հետ համագործակցությունը կդառնա ինտենսիվ և կծառայի Վրաստանի Զինված ուժերի ամրացմանը».Վրաստանի ՊՆ

  • 25-11-2014 18:35:36   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Նոյեմբերի 24-ի վաղ առավոտյան Գարդաբանիի ջերմաէլեկտրայանում վթար է տեղի ունեցել, որի արդյունքում Վրաստանի էլեկտրոհամակարգը խափանված է եղել գրեթե երեք ժամ: «Տեղի ունեցած վթարը փաստացիորեն զրոյացրել է երկրի էներգոհամակարգը: 15 րոպե ամբողջ երկրով մեկ լույս չի եղել, մինչդեռ հետո սկսվել է էլեկտրոէներգիայի մատակարարումը սկզբում Վրաստանի Արևմուտքում, իսկ հետո աստիճանաբար մյուս շրջաններում: Առավոտյան ժամը 04:00 դրությամբ արդեն ամբողջ Վրաստանում լույս կար», -հայտարարել է Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:
 
Վրաստանի Ֆինանսների նախարարության կողմից տարածած տեղեկության համաձայն` «վերջին 9 ամիսների ընթացքում երկրում հաստատվել է 5% տնտեսական աճ, ինչն իր հերթին անպայման կարտացոլվի պետական եկամուտների և ընդհանուր տնտեսական ցուցանիշի վրա»:
 
Վրաստանի Ազգային Բանկի տվյալների համաձայն` լարիի փոխարժեքը դոլարի համեմատ նոյեմբերի 24-ի դրությամբ կազմել է 1.82 լարի: Բանկի հայտարարությունում հատկանշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում լարիի կուրսը դոլարի նկատմամբ ընկել է 1.76-ից մինչ 1.82: Վրացական փոխարժեքի հատկապես զգալի անկում է նկատվել նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ լարին արժեզրկվել էր 2.3 թեթրիով: Փորձագետների սպասումների համաձայն` դոլարի կուրսը լարիի հանդեպ կշարունակի աճել ամբողջ ամսվա ընթացքում:
 
«Հայ-վրացական սահմանազատման գործընթացն արդեն փաստացիորեն ավարտված է», -նոյեմբերի 24-ին հայտարարել է Վրաստանի մաքսային ոստիկանության պետը: «Վրաստանը ամբողջությամբ սահմանազատել է սահմանը Թուրքիայի հետ: Շուտով կավարտվի հայ-վրացական սահմանազատման գործընթացը: Նաև շարունակվում են Ադրբեջանի հետ սահմանազատման բանակցությունները»:
 
«Վրաստանում ավելի ու ավելի են շատանում կացարան փնտրող մարդիկ: Հիմնականում դրանք Սիրիայի և Իրաքի քաղաքացիներն են` քրդերը, եզդիները, արաբները: Կան նաև փախստականներ Ուկրաինայից: Մենք ինքներս ունենք 56 000 ընտանիք, որոնց պետք է  կացարանով ապահովենք և, բնականաբար, նոր փախստականների ժամանումը խնդիր է հանդիսանում: Մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք օգնել այդ մարդկանց` բնակարաններ ենք վարձում նրանց համար, տեղավորում ենք նրանց տնանկների համար նախատեսված ժամանակավոր կացարաններում: Նոր փախստականների հարցում մեզ օգնում է ԱՄՆ-ի Կառավարությունը: ԱՄՆ-ի աջակցությամբ մենք կառուցում ենք մասնաշենք-կացարան` նախատեսված 120 հոգու համար», -նոյեմբերի 24-ին հայտարարել է փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին:
 
Վրաստանը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին նիստ գումարել: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամար Բերուճաշվիլին: Ըստ նախարարի խոսքերի` համապատասխան խնդրանքն արդեն ուղղված է: Մոսկվայի և Սուխումիի միջև «Դաշնակցության և ռազմավարական համագործակցության մասին» պայամանգրի ստորագրման կապակցությամբ մամլո-ասուլիսի ընթացքում Բերուճաշվիլին անվանել է այդ ակտը` որպես քայլ Աբխազիայի դե-ֆակտո անեքսիայի ճանապարհին: «Բռնագրավված Աբխազիայի և Ռուսաստանի միջև պայմանագրի ստորագրումը իրենից ներկայացնում է քայլ Ռուսաստանի կողմից Աբխազիայի դե-ֆակտո անեքսիայի ճանապարհին: Վրաստանի Կառավարությունը քննադատում է այդ անօրիանական քայլը և կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ գործողություններին` ուղղված տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքների սկզբունքների դեմ: Փաստաթուղթը 2008թ. օգոստոսի 12-ին հրադադարի մասին Ռուսաստանի կողմից վերցված պարտականությունների կոպիտ խախտում է: Փաստաթղթի ստորագրումը բացասական ազդեցություն կունենա ինչպես բռնագրավված տարածաշրջանների անվտանգության հարցերի վրա, այնպես էլ, ընդհանուր առմամբ, եվրոպական անվտանգության համատեքստում: Այդ պայմանագիրը չունի որևէ իրավական հիմք և համապատասխանաբար նրան երբեք չի ճանաչի միջազգային հանրությունը: Չնայած դրան` մենք կոչ ենք անում միջազգային դաշնակիցներին ևս մեկ անգամ քննել այդ գործողությունը», -նոյեմբերի 24-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը:
 
Նոյեմբերի 24-ին Վրաստանի Գլխավոր Դատախազությունում կայացել է նախկին նախագահ Սահակաշվիլու նախկին օպերատորի հարցաքննությունը: Նախկին օպերատորի փաստաբանի խոսքերի համաձայն` Դատախազությունը հետաքրքրվել է` որտեղ է պահվում այն հանդիպումների տեսագրությունը, որոնք անցկացրել է Միխաիլ Սահակաշվիլին 2008թ. օգոստոսին: Վրացական մամուլի տարածած տեղեկության համաձայն` Սահակաշվիլու օպերատորը հարցաքննության է կանչվել Գլխավոր Դատախազություն «Ցեղասպանության և միջազգային իրավունքի կանոնների խախտման» անունով հարուցած գործի շրջանակներում: Վրաց մամուլը նշում է, որ այդ անվանմամբ քրեական գործը քննում է 2008թ. վրաց-ռուսական պատերազմի ժամանակահատվածը:
 
Նոյեմբերի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանը թուրքական ռազմական կցորդի հետ միասին այցելել է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը, որտեղ հանդիպում է անցկացրել Պաշտպանության նախարարի հետ: Պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն` «հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև ռազմական բնագավառում համագործակցության խորացման հետ կապված հարցեր»: «Մենք շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք: Խոսքը նաև վերաբերել է համագործակցության ընթացիկ ծրագրերի մասին: Մեր երկրի` եվրոատլանտյան ինտեգրացիայի հարցում Թուրքիան մեր ամենագլխավոր օգնականներից մեկն է: Թուրքիան պատրաստվում է մասնակցել այն ծրագրերի իրականացման գործընթացներին, որոնց անցկացումը նախատեսված է ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի որոշումներով: Թուրքիայի հետ համագործակցությունը ավելի կխորանա, կդառնա ավելի ինտենսիվ և կծառայի մեր երկրի Զինված ուժերի ամրացմանը», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:
 
 
http://armenian-community.ge/News/920?lang=arm 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը