Ֆրանսիան թանկ կվճարի, եթե ժամանակին Ռուսաստանին չտրամադրի ռազմական նավերը.ՌԴ ՊՆ


Ֆրանսիան թանկ կվճարի, եթե ժամանակին Ռուսաստանին չտրամադրի ռազմական նավերը.ՌԴ ՊՆ

  • 26-11-2014 13:22:07   | Ռուսաստան  |  Միջազգային

Ֆրանսիա - Ռուսաստանի պատվիրած «Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ռազմանավը Սեն Նազեր նավահանգստում, սեպտեմբեր, 2014թ․

 
26.11.2014

Ֆրանսիան հետաձգում է ռազմանավերի մատակարարումը Ռուսաստանին, ինչի պատճառը ուկրաինական ճգնաժամն է։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ իր հայտարարությունում ասել է, որ Արևելյան Ուկրաինայի ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս երկու նավերը տրամադրել Ռուսաստանին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ զգուշացրել էր, որ Ֆրանսիան թանկ կվճարի, եթե ժամանակին տեղ չհասցնի նավերը։ Պաշտպանության փոխնախարարը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ֆրանսիան ստիպված կլինի փոխհատուցել վնասը և վերադարձնել նավերի համար նախօրոք վճարված գումարը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Ֆրանսիան այս քայլին գնաց արևմտյան դաշնակիցների ճնշումների պատճառով։

azatutyun.am

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play