«Մենթոր Գրաֆիկս» ընկերությունը Այգեկ համայնքի դպրոցին նվիրաբերել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիա


«Մենթոր Գրաֆիկս» ընկերությունը Այգեկ համայնքի դպրոցին նվիրաբերել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիա

  • 26-11-2014 17:01:18   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի դպրոցում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ տեղի հարակից համայնքների երիտասարդներն ու դպրոցականները հնարավորություն կստանան իրագործել իրենց ինժեներական մտահաղացումները, կատարելագործել հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:
 
Այգեկի միջնակարգ դպրոցում 2013 թվականից արդեն գործում է ռոբոտաշինական խմբակ, որի մասնակիցները հաջողությամբ իրականացնում են ռոբոտաշինական ծրագրեր և լուրջ արդյունքներ են գրանցել տարբեր ստուգատեսներում ու մրցույթներում: Այն ինժեներական մտածողություն և հակումներ ունեցող երեխաների ի հայտ բերման և ապագա մասնագիտական կողմնորոշման յուրատեսակ միջավայր է դարձել: «Նաիրի» լաբորատորիայի հիմնումը դպրոցականներին նոր հանարավորություններ կտա ժամանակակից ինժեներական հմտությունների ձեռք բերման համար:
 
«Նաիրի» համընկերությունը ստեղծվել է հայաստանյան տեխնոլոգիական մի քանի ընկերությունների գործընկերությամբ՝ հիմք դնելով Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական նոր հարթակի: Այն կրություն և բիզնես համագործացության հաջող օրինակ է և ուղղված է կրթելու ժամանակակից տեխնոլոգիական հմուտ աշխատուժ, որը բավարարում է աշխատանքային շուկայի ներկա պահանջներին, պատրաստ առաջարկելու արդյունաբերության մեջ առկա խնդիրների լուծումներ։
 
«Մեր ծրագրերը հիմնված են գործնական առաջադրանքների վրա և խթանում են ստեղծագործ մտածելակերպը՝ աշակերտներին դեռ վաղ տարիքից սովորեցնելով թիմային աշխատանքին և համագործակցությանը։ Դրանք կառուցված են ուսուցման առաջատար մեթոդաբանության և գործիքների վրա և երեխաներին հնարավորություն են տալիս յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքները, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքները։ (Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյան)
 
Այգեկի «Նաիրի» լաբորատորիայի տեղադրմանը հովանավորել է Մենթոր Գրաֆիկս ընկերությունը, որ մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական կրթության
 
զարգացմանը և պարբերաբար իրագործում է բազմաթիվ կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
 
«Մենք կարևորում ենք դպրոցականների շրջանում նախնական ինժեներական հմտությունների դասավանդումը, քանի որ դրանով աշակերտներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է տրվում: Միաժամանակ սա նպաստում է համալսարանների տեխնոլոգիական ֆակուլտետների վաղվա ուսանողների նախնական մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակի ձևավորմանը»։ (Մենթոր Գրաֆիկս ընկերության տնօրեն Իրինա Դումանյան)
 
Դպրոցականների շրջանում տեխնոլոգիական մտածողության զարգացման, ինժեներական սկզբնական գիտելիքների մատուցման և հետագա մասնագիտական կողմնորոշման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ճարտարագիտական լաբորատորիաների ներդրման ծրագրիրը: Դրա շրջանակներում մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են շուրջ 60 ռբոտաշինական խմբակներ, որոնցից 5-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով: Մինչև 2018թ. վերջ լաբորատորիաները կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:
 
«Մեր ռազմավարության շրջանակում ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցականների մոտ մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և տեխնոլոգիական կրթության արմատավորմանը: Արդեն Մանկավարժական համալսարանում բացվել է նմանատիպ լաբորատորիա և դպրոցներում «Նաիրի» լաբորատորիաների առակայությունը դպրոց- բուհ արդյունավետ կապի և համագործակցության լուրջ երաշխիք է»։ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան)
 
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասին
 
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ձիությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա:Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Բիզնես ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը և Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրիը (ԱրմՌոբոտիքս):
 
Հավելյալ տեղեկությունների համար`
 
Էդուարդ Սարիբեկյան` ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ
 
Հեռ.` 091-43-85-49, 011-54-88-81 Կայք` www.uite.org Էլ. փոստ`press@uite.org
 
Ինստիգեյթ ընկերության մասին
 
Ինստիգեյթը ընկերությունների խումբ է՝ մասանգիտացած թվային միկրոէլեկտրոնային սարքերի նախագծման, շարժական ու ներդրված սարքերի ծրագրավորման, տեսաձայնային հոսքերի մշակման, ռոբոտաշինության, ինչպես նաև կրթական հարթակների ստեղծման ոլորտներում: Ընկերությունում աշխատում են ավելի քան 230 ինժեներներ:
 
Հեռ՝ (374 60) 464 700 Կայք՝ www.instigatedesign.com Էլ. փոստ՝ info@instigatedesign.com
 
Մենթոր Գրաֆիկս ընկերության մասին
 
Մենթոր Գրաֆիկս Կորպորացիան (Nasdaq: MENT) աշխարհի առաջատար ընկերություններից է էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղվածությամբ. տրամադրում է արտադրություն, մասնագիտական խորհրդատվություն և բարձր մակարդակի սպասարկում աշխարհի ամենահայտնի ընկերություններին էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում:
 
Մենթոր Գրաֆիկսը մեծ ընկերություն է, ում գործունեությունն իրականացվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնյայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում:
 
2008թ.-ի հուլիսին, Մենթոր Գրաֆիկսն իր ներկայացուցչությունը հաստատեց Հայաստանում` գնելով Պոնտե Սոլյուշնս ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա):
 
Հեռ՝ (374 10) 39-00-88 Կայք` www.mentor.com Էլ. փոստ` irina_dumanyan@mentor.com
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play