Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը


Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

  • 28-11-2014 10:01:46   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: 

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սարավան և Ելփին գյուղերում,Գեղարքունիքի մարզի ՎարդենիսՃամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play