Մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ


Մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ

  • 28-11-2014 11:35:03   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաև կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում: Դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձև ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց ընտրվել են: Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում: Մայրաքաղաքում ավարտվել են նաև շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։ Վարդակակաչների ծաղկման ժամանակահատվածը գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսներն են։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն