Վերաբացվել է «Արդշինբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղը


Վերաբացվել է «Արդշինբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղը

  • 03-12-2014 11:54:38   | Հայաստան  |  Տնտեսություն

«Արդշինբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 2-ին քաղաք Երևան, Տիգրան Մեծ 24 հասցեով: 
«Արդշինբանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:
Նա մասնավորապես նշեց. ««Էրեբունի» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:
Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին: 
 
Նշում,  «Արդշինբանկ» ՓԲԸ («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանվել է «Արդշինբանկ»  ՓԲԸ 2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play