«ԱՐԵԱԼ»-ում կիրականացվեն փորձարարական հետազոտություններ


«ԱՐԵԱԼ»-ում կիրականացվեն փորձարարական հետազոտություններ

  • 03-12-2014 16:03:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտական խմբերը «ԱՐԵԱԼ» համալիրում կիրականացնեն իրենց փորձարարական հետազոտությունները, որոնք ներառում են մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նշվել է, որ «ԱՐԵԱԼ» արագացուցիչը նախագծվել և կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում: Այն ընդգրկում է մի շարք բնագավառների՝ լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման և համապատասխանեցման առաջավոր տեխնոլոգիաները:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play