Հայաստանի ամենաընդարձակ բջջային ցանցը շարունակում է ընդլայնվել


Հայաստանի ամենաընդարձակ բջջային ցանցը շարունակում է ընդլայնվել

  • 03-12-2014 17:14:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2014թ.-ի ընթացքում ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է իրականացնել ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման աշխատանքներ Հայաստանի ամբողջ տարածքում՝ իր ընդարձակ և հզոր ցանցի թողունակությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվել են Երևանում, մարզերի քաղաքներում և գյուղական համայնքներում, ինչպես նաև հանրապետական նշանակության և այլ ավտոճանապարհներին հարող տարածքներում՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելու նպատակով: Ընկերության երկարաժամկետ ծրագիրն է բավարարել առաջիկա տարիներին ծառայությունների սպառման ակնկալվող աճի պահանջները: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն ավելի արդիական և նորարարական ծառայություններ մատուցելու նպատակով:
 
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական անձնակազմն ավարտեց Ձորաղբյուր գյուղում (Երևանի մոտ) հիմնական կայանի տեղադրման և անհրաժեշտ սարքավորումներով համալրման աշխատանքները: Նոր հիմնական կայանը կապահովի ավելի հզոր ծածկույթ, ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ և առավել մեծ արագություն՝ ինտերնետային/սոցիալական ցանցերից օգտվելիս:
 
«Ոչինչ այնքան պատվաբեր և պարտավորեցնող չէ, որքան վստահությունը: Յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ հոգածությունը հիմնարար արժեք է մեզ համար: Միևնույն ժամանակ՝ մենք հարգում ենք ազատ ընտրության իրավունքը: Հայաստանի բնակչության մեծամասնությունն ընտրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որովհետև ընկերությունն ապացուցել է նորարարության առաջատարի իր կոչումը՝ մատուցելով վստահելի ու որակյալ ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ, և ամենակարևորը՝ ապահովելով Հայաստանում ամենաընդարձակ 2G/3G և 4G ցանցերը: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է հանրապետության հեռավոր մի շարք տարածքներում ծածկույթի ապահովման հարցում՝ հանդիսանալով այդ տարածքներում բջջային կապի ծառայություններ տրամադրող միակ օպերատորը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Մեկական 2G և 3G կայան է տեղադրվել Ախուրյան գյուղում (Շիրակի մարզ), Սարուխան գյուղում (Գեղարքունիքի մարզ), Արմավիր քաղաքում (Արմավիրի մարզ), Վերին Գոշ գյուղում և Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում (Տավուշի մարզ), Ուրցաձոր գյուղում (Արարատի մարզ), Վայք-Սարավան մայրուղու հարևանությամբ (Վայոց ձորի մարզ), Եղվարդում (Կոտայքի մարզ), Երևան-Սևան մայրուղու 10,5 կմ-ի վրա, Երևան-Աբովյան մայրուղու հարևանությամբ (Կոտայքի մարզ), Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում (Կոտայքի մարզ), Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում (Սյունիքի մարզ), Կոռնիձոր և Նորավան գյուղերում (Սյունիքի մարզ):
 
Բացի այդ, 2G/3G ևս 9 կայան է տեղադրվել Երևանում (Աճառյան փողոց, Տիգրան Մեծ պողոտա, Ռուբինյանց փողոց, Թբիլիսյան խճուղի՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ի հարևանությամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում, «Վահագնի» թաղամասում, Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում:
 
Մինչև ընթացիկ տարվա ավարտը ևս 14 հիմանական կայան կկառուցվի Շամիրամ գյուղում (Արագածոտնի մարզ), Մայիսյան/Ժդանով գյուղերում (Արմավիրի մարզ), Տափերական, Ղուկասավան և Նոր Կյուրին գյուղերում (Արարատի մարզ), Գառնի գյուղում (Կոտայքի մարզ), Երևանի՝ Սասունցի Դավիթ, Շիրակի, Մամիկոնյանց, Գագարին, Կարմիր բլուր և Բագրեվանդ (Ավան վարչական շրջան) փողոցներում:
 
Մինչև տարեվերջ 4-րդ սերնդի/LTE ևս 50 բազային կայան կտեղադրվի Երևան, Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում: Նշված քաղաքների բնակեցված տարածքների 45%-ից ավելին ապահովված կլինի LTE ծածկույթով:
 
Երկու շաբաթից կգործարկվեն Շամիրամ (Աշտարակի հարևանությամբ) և Ձորաղբյուր գյուղերում տեղադրված նոր բազային կայանները:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի շարժական ամենահզոր ցանցը Հայաստանում՝ բնակչության ավելի քան 99.5%-ին 2.5G և 3G ցանցերի հասանելիությամբ:
 
Մինչև ընթացիկ տարեվերջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնական կայանների ընդհանուր թիվը կկազմի 1090, որոնք կներառեն ավելի քան 2430 բջջային կայան՝ 2G, 3G և 4G տեխնոլոգիաներով:
 
Ցանցի վերազինման և թողունակության բարելավման շարունակականությունն առաջնային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է սակավ բնակեցված և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր բնակավայրերում անգամ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ապահովելու հարցում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play