Վրաստանը գտնվում է մեծ սպառնալիքի տակ.Փորձագետ


Վրաստանը գտնվում է մեծ սպառնալիքի տակ.Փորձագետ

  • 09-12-2014 11:56:26   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Դեկտեմբերի 8. օրվա իրադարձություններ. Վրաստան
 
«Վրաստանի Կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում պետական ինստիտուտների ամրապնդմանը: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս վրացական հատուկ ծառայությունների ինստիտուցիոնալ զարգացմանը և ուժեղացմանը», -դեկտեմբերի 8-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը: «Անցյալ տարիների ընթացքում կառավարությունը համապատասխան աջակցություն չի ցուցաբերել պետական հետախուզական ծառայությանը: Եթե այն տարիներին պետությունը անհրաժեշտ ուշադրություն հատկացներ հետախուզական մարմիններին, ապա մեր պետությունը զերծ կմնար շատ խնդիրներից, որի ականատեսն ենք դարձել: Ներկայիս Կառավարությունը մեծ նշանակություն և ուշադրություն է հատկացնում մեր Հետախուզության աշխատանքի արդյունավետությանը: Հետախուզական ծառայությունը ապահովում է մեր երկրի անվտանգությւոնը, և Կառավարությունը բարձր է գնահատում և հասկանում հետախուզության նշանակությունը», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
 
Դեկտեմբերի 8-ին Վրաստանի Ներքին Գործերի նախկին աշխատակից, փաստաբան Գիորգի Օնիանին հասարակական հաշվետվություն է ներկայացրել նախարարության կողմից ձեռք բերած ոստիկանության նոր մեքենաների մասին: «Յուրաքանչյուր մեքենա պետության վրա նստել է 49 000 լարի: Բացի այդ նոր ոստիկանական մեքենաները ծախսում են 15 լիտր բենզին ավելի շատ (100կմ-ում), քան հին մեքենաները: Օրական յուրաքնաչյուր մեքենա հատում է մոտ 400 կմ.: Թբիլիսի քաղաքում օրական աշխատում է 110 ոստիկանական հրոսակախումբ: Հարց է ծնվում, թե ինչո՞ւ է պետությունը ձեռք բերել ոչ տնտեսող ոստիկանական մեքենաներ, որոնք ամսական պետբյուջեին հասցնում են 4 752 000 լարի կորուստ»: Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 27-ից Վրաստանի ՆԳՆ-ն ոստիկանական հին մեքենաները փոխարինել է նոր` Ford Interceptor մեքենաներով:
 
Հնարավոր է, որ «Խուդոնի-ՀԷԿ»-ի շինարարությամբ զբաղվի պետությունը: «Հիմա Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում հնդկական ընկերության հետ, որը ցանկանում է իր վրա վերցնել Խուդոնի-ՀԷԿ-ի շինարարությունը:  Մինչդեռ այդ ըներությունը գրանցված է այսպես կոչված օֆշորային գոտում, իսկ մեր ցակությունն է, որպեսզի ամեն ինչ լինի հնարավորինս թափանցիկ: Այսօր Կառավարությունը լրջորեն քնարկում է հարցն այն մասին, որ Խուդոնի-ՀԷԿ–ի շինարարության նախագիծը վերադարձվի իր հսկողության և լիազորության տակ: Մենք լրջորեն քննարկում ենք այն հարցը, որ ինքը պետությունն իրականացնի այդ ռազմավարական կարևոր օբյեկտի շինարարությունը», -դեկտեմբերի 8-ին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:
 
Վրաստանի Ազգային Բանկը լարիի արժույթի` դոլարի փոխակերպման նոր կուրս է հաստատել դեկտեմբերի 9-ի համար: Դեկտեմբերի 9-ին 1 ԱՄՆ դոլարը կարժենա 1.9455 լարի:
 
«Մենք առաջարկում ենք կոալիցիային երկիրը ղեկավարել նոր իրականությունը հաշվի առնելով, և այնպիսի համակարգի գործածմամբ, որը թույլ կտա մնացած երկու տարիների ընթացքում լուծել գոյություն ունեցող խնդիրները: Այդ համակարգը ենթադրում է ժողովրդավարության բարձր որակ, փոփոխություններ Ընտրական Կոդեքսում, ավելի համազոր արտաքին քաղաքականության ներմուծում, ինչպես նաև ագրարային բարեփոխումների անցկացում», -դեկտեմբերի 8-ին հայտարարել է «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ մտնող «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչը:
 
«Փաստն այն է, որ այսօր մենք գտնվում ենք մեծ սպառնալիքի տակ: Քաղաքական ճգնաժամը դեռևս չի ձևավորվել, մինչդեռ արդեն իսկ այսօր երկրի քաղաքական համակարգի առջև կանգնած են բազում բարդ մարտահրավերներ: Եթե գործադիր իշխանությունը չկարողանա հաղթահարել այդ դժվարությունները, ապա խորը, համակարգային ճգնաժամից երկրին պաշտպանելու համար կդրվի կառավարության ունակության հարցը: Ցավոք, այսօր ամեն ինչ մատնանշում է այն, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունն աճում է օրեցօր», -դեկտեմբերի 8-ին հայտնել է փորձագետ Գիա Խուխաշվիլին:
 
Դեկտեմբերի 8-ին մեկշաբաթյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Եվրամիության մոնիտորինգի և գնահատականի հարցերով խումբը: Վրաստանի Արդարադատության նախարարի հայտարարության համաձայն` «Եվրամիության գնահատողների խումբը Վրաստան է ժամանել երկրի կողմից իրականացրած «վիզային ազատականացման» ծրագրի երկրորդ փուլի մոնիտորինգի նպատակով: Եվրամիության առաքելության ներկայացուցիչները կայցելեն Արդարադատության նախարարություն: Նրանք իրավունք ունեն պահանջել ծանոթանալու ցանկացած փաստաթղթի հետ, իսկ մենք մեր հերթին պարտավոր ենք ներկայացնել նրանց ցանկացած տեղեկություն: Մոնիտորիգի խումբը կմնա Վրաստանում մինչ դեկտեմբերի 12-ը, իսկ նրանց մոնիտորինգի արդյունքները կհրապարակվեն երեք շաբաթից»:
 
Քաղաքացիական Համերաշխության և իրավահավասարության հարցերով նախարարությունը նոր ռազմավարություն և գործողությունների ծրագիր է մշակում ապագա տարիների համար: Քաղաքացիական Համերաշխության և Իրավահավասարության հարցերով պետնախարարի հայտարարության համաձայն` «մինչ փաստաթուղթը հաստատելը, այն կդառնա լայն քննարկման առարկա»: «Մենք ծրագրում ենք դարձնել այդ փաստաթուղթը հասարակության լայն շերտերի քննարկման առարկա: Փաստաթուղթը կներկայացվի ոչ կառավարական կազմակերպություններին, Ազգային Փոքրամասնությունների Խորհրդին, ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին, այդ թվում նաև, իհարկե, շրջաններում աշխատող կազմակերպություններին: Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի միջազգային քննության: Այսօր Վրաստանում պաշտպանված է ազգային փոքրամասնությունների ինքնությունը, մինչդեռ կան խնդիրներ նրանց` երկրի հասարակության մեջ լիարժեքորեն ներքաշվելու հարցում: Հատկապես այդ խնդրի լուծմանը կուղղվի տվյալ փաստաթուղթը, որը հիմա մենք պատրաստում ենք», - դեկտեմբերի 8-ին հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:
 
http://armenian-community.ge/News/960?lang=arm 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play