ԱՐՄԵՆԱԼ-ին շնորհվել է Icon of Armenia 2014 կարգավիճակը


ԱՐՄԵՆԱԼ-ին շնորհվել է Icon of Armenia 2014 կարգավիճակը

  • 10-12-2014 11:27:24   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևան, 10 դեկտեմբերի 2014 թ. - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որ UC RUSAL կազմի մեջ է, ճանաչվել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Icons of the World միջազգային մուլտիմեդիային նախագծի փորձագիտական խորհրդի որոշմամբ ԱՐՄԵՆԱԼ-ին շնորհվել է Icon of Armenia 2014 կարգավիճակը:
 
Ինչպես տեղեկացրեց նախագծի ղեկավար Դմիտրի Պուգաչովը, գործարանին կշնորհվի սերտիֆիկատ և Brand Book Armenia ընծայական հրատարակությունը:
 
Միջազգային Icons of the World նախագիծը հիմնադրվել է 2011 թ. հասարակական գործիչների, գիտնականների, արվեստաբանների կողմից և նվիրված է նշանակալի իրադարձություններին, կազմակերպություններին  և անձանց, որոնք արժանի են կոչվելու իրենց երկրների խորհրդանիշներ:
 
Նախագծի կազմկոմիտեի նախագահը Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, ակադեմիկոս Անդրեյ Խազինն է, նախագծի կազմակերպիչը՝ Kremlin Multiimedia ընկերությունը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play