Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին


Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

  • 10-12-2014 13:57:50   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին և միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը և համապատասխան տնտեսական միջավայրի ձևավորումը: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են նշված ուղղություններով ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play