ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել առաջատարի դիրքեր՝ առանց խախտելու մարդու իրավունքները.Ռալֆ Յիրիկյան


ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել առաջատարի դիրքեր՝ առանց խախտելու մարդու իրավունքները.Ռալֆ Յիրիկյան

  • 10-12-2014 18:44:45   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով: Համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել գործադիր, օրենսդիր, պետական կարգավորող մարմինների, կրթական և գործարար ոլորտի, իրավապաշտպան և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Համաժողովին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ և Միացյալ Թագավորության դեսպանները, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրված էր համաժողովին՝ որպես գործարար ոլորտը ներկայացնող բանախոս: Իր՝  «Բիզնեսի համար ոչ խտրական պայմանների ապահովումը, մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների պատշաճ զսպումը» ելույթում պարոն Յիրիկյանն անդրադարձավ տնտեսական առողջ մրցակցության խնդրին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում շուկայի ներկայացուցիչների ներուժի օգտագործման, ինչպես նաև ընկերության ամենօրյա գործունեության մեջ տնտեսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսեց ընկերության մակարդակում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ մեխանիզմների բացահայտման և կիրառման անհրաժեշտության մասին:
 
Ռալֆ Յիրիկյանն ընդգծեց, որ աշխատելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մրցակցային շուկայում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ հնարավոր է ծավալել գործունեություն, ձեռք բերել և պահպանել շուկայի առաջատարի դիրքեր՝ առանց խախտելու մարդու իրավունքները ամենօրյա բիզնես-գործընթացների իրականացման ժամանակ: Նա նաև պատրաստակամություն հայտնեց կիսելու ընկերության մոտեցումները մյուս գործընկերների հետ:
 
«Իր գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ կան գործընթացներ, որոնք կարող են իրականացվել ընկերությունների  կազմակերպական մակարդակում, ներառյալ ISO 26000 ստանդարտի ընդունումը՝ գործարար էթիկայի և արդար մրցակցության կանոններին հետևելու, մարդու իրավունքների, մասնավորապես՝ սպառողի և աշխատակիցների իրավունքների պահպանման, օրենքի պահպանման և հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման նպատակով: Համոզված եմ, որ վարից վեր վեկտորով իրականացվող գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան կարգավորող մարմինների՝ վերից վար վեկտորով գործընթացների հետ՝ արդար մրցակցություն ապահովելու համար»,-ամփոփեց իր ելույթը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play