Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է


Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է

  • 11-12-2014 13:12:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ  համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից  բացառիկ հաջողություն են ունեցել: 2013 թվականին Հայաստանի յոթ բուհեր  նշված ծրագրերի շրջանակում  մասնակցել են շուրջ երկու տասնյակ նախագծերի, այդ թվում 8 ծրագրի համար հայաստանյան բուհերն ընտրվել են որպես համակարգող: Ընդգծելով, որ բուհերի միջազգայնացումն ու միջբուհական ուղղակի կապերի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, բարձրագույն կրթության ոլորտում՝ Ա. Աշոտյանը կարևորել է ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության  շարունակականությունը: 
Բարձր գնահատելով  հայաստանյան բուհերի ակտիվությունը՝ Քլաուս Հաուպտը շեշտել է, որ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ  ամենաբարձրն  է: Նշելով, որ «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն արդեն ավարտվում են՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նախարար Ա.Աշոտյանին  է ներկայացրել ԵՄ կողմից առաջարկվող  «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որը հայաստանյան բուհերի համար միջազգային կապերի ընդլայնման նոր հնարավորություն է: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությանը, ինչպես նաև մեկնարկող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play