4G/LTE ցանցն արդեն հասանելի է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում


4G/LTE ցանցն արդեն հասանելի է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում

  • 18-12-2014 17:08:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է 4G/LTE ցանցն Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում: Այսուհետև 4G ծառայությունների հնարավորությունները հասանելի են Արմավիրի մարզի երկու խոշոր քաղաքների  բնակչությանը: Նշված երկու քաղաքներում 100% ծածկույթ ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է 4G/LTE 6 բազային կայան Արմավիրում և 7 բազային կայան՝ Վաղարշապատում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի ծածկույթն այժմ ընդգրկում է Հայաստանի բնակեցված տարածքների 45,7%՝ ներառյալ Արմավիր և Վաղարշապատ քաղաքները:
Ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ և վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE տեխնոլոգիան մինչ այժմ հասանելի էր Երևանում (100%), Գյումրիում (100%), Վանաձորում (100%), Դիլիջանում (90%) և Ծաղկաձորում (100%):
Մայրաքաղաքում հավելյալ 37 4G/LTE բազային կայանների տեղադրումից հետո՝ մինչև 2014 թ.-ի ավարտը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE հիմնական կայանների (eNodeBs) թիվը կհասնի պլանավորված 250-ի:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս միակ բջջային օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է տրամադրում կոմերցիոն հիմունքներով:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեությունը սկսել է՝ անգամ հեռավոր սարերում ապրող հովվի համար բջջային հաղորդակցությունը հասանելի դարձնելու հավակնոտ նպատակ ունենալով: Ներկայումս ոչ ոքի չի զարմացնում այն փաստը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են երկրի անգամ ամենանոսր բնակեցված վայրերում: Նորարարական 4G/LTE տեխնոլոգիան պետք է հասանելի լինի ոչ միայն մայրաքաղաքի, այլև մնացած մյուս քաղաքների բնակչության համար: Ամբողջ աշխարհում 4G/LTE տեխնոլոգիան բիզնեսի զարգացման և աճի խթան է: Հայաստանը չպետք է բացառություն լինի»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play