«Վրաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ».Վրաստանի ԱԱԽ Քարտուղար


«Վրաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ».Վրաստանի ԱԱԽ Քարտուղար

  • 20-12-2014 11:45:25   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 10-ին Վրաստանի Տնտեսության նախարարությունը որոշում է ընդունել Վրաց Պատիարքարանին 1 լարի խորհրդանշական գնով 2 տեսակի անշարժ գույք փոխանցել: Մասամբ վրաց Պատրիարքարանին մեկ լարիով վաճառվել են. Բնակելի տարածք Թբիլիսիի կենտրոնում 423 քմ. մակերեսով փոքր հողատարծքի հետ միասին (շուկայական գինը ավելի քան 500 000 դոլար), և ոչ բնակելի տարածք 108քմ. Թբիլիսիի ծայրամասում հողային տարածքի հետ միասին (շուկայական գինը 15-20 000 դոլար): Այդ կերպ սեփականության միջին գինը, որը Վրաց Պատրիարքարանը ձեռք է բերել 1 լարիով, կազմում է շուրջ 520 000 դոլար, այսինքն, գրեթե 1 000 000 լարի:
 
Էստոնիայի Արտաքին Գործերի նախարարի խոսքերի համաձայն` Վրաստանն իրականացրել է նախապատրաստական աշխատանքների մեծ մասը վիզային ազատականության գործընթացի աշխատանքները սկսելու համար: «Վրաստանը հիանալի կատարում է իր տնային հանձնարարությունները: Հուսով եմ, որ Ռիգայի գագաթաժողովին դրական որոշում կընդունվի: Եվրոպայի հետ առանց վիզա ռեժիմի հաստատումը մեծ ձեռքբերում կլինի, ինչին այդքան սպասում է վրաց ժողովուրդը: Հուսով եմ, որ մինչ գագաաթաժողովի սկիզբը Վրաստանը կհասցնի ավարտել բոլոր անհրաժեշտ աշխատանքները», -Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Էստոնիայի Արտաքին Գործերի նախարարը:
 
«Մենք չպետք է ակնկալենք, որ Ռիգայի գագաթաժողովի հենց երկրորդ օրը Վրաստանի և Եվրոպայի միջև կհաստատվի առանց վիզա ռեժիմ: Մեր առաջնահերթ խնդիրն է իրականացնել մեր վերցրած պարտականություները: Միայն այդ բանից հետո մենք արդեն կարող ենք սպասել Եվրամիությունից երաշխավորում, որի համաձայն` «Վրաստանը կատարել է իր բոլոր պարտականությունները և պատրաստ է անցնել առանց վիզա ռեժիմին»: Նման երաշխավորում ստանալու համար անհրաժեշտ է եվրոպական պետությունների քաղաքական կամք: Մենք չպետք է մեզ խաբենք նրանով, որ Ռիգայի գագաթաժողովի հենց երկրորդ օրը մեզ կշնորհեն առանց վիզա ռեժիմ, և մենք կկարողանանք ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում: Մենք պետք է ակնկալենք այն, որպեսզի մեզ ասեն` դուք արել եք ձեզնից կախված ամեն ինչ, իսկ հիմա մնացել է լուծել տեխնիկական հարցերը», -դեկտեմբերի 19-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը:
 
«Վրաստանի նախագահը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, բայց որոշակի պայմաններով», -դեկտեմբերի 19-ին հայտարարել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարը: «Վրաստանի նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ միայն այն դեպքում, եթե հանդիպմանը քննարկվեն ապաբռնագրավման հարցեր, փախստականների վերադարձի հարցեր, Ռուսաստանի և Աբխազիայի միջև «պայմանագիրը» և այլն: Եթե կքննարկվեն այդ թեմաները, ապա Վրաստանի նախագահը պատրաստ է հանդիպման: Եթե ծրագրվում է քննարկել այլ հարցեր, ապա դրա համար գոյություն ունի բանակցությունների «Ժնևյան» ձևաչափ», -հայտարարել է Իրինա Իմերլիշվիլին:
 
Վրաց-Գերմանաական համագործակցության շրջանակներում Գերմանիայի Կառավարությունը դեկտեմբերի 19-ին որոշում է ընդունել Վրաստանին տրամադրել 20 000 000 եվրո, զեղչային վարկի տեսքով: Հիշեցնենք, որ վրաց-գերմանական «համագործակցության» շրջանակներում Վրաստանը Գերմանիայի Կառավարությունից ստացել է ընդհանուր առմամբ 650 000 000 եվրո:
 
«Եվրոպական Խորհրդարանը ընդգծում է Վրաստանի Կառավարության կողմից ազգային իրավահավասարության և համերաշխության դրության ձեռքբերման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Նաև Եվրոպական Խորհրդարանը անհանգստություն է արտահայտում, որ երկրի նախկին իշխանությունների ներկայցուցիչներից շատերն այսօր հետաքննության տակ են կամ էլ բանտերում են նստած», -ասված է դեկտեմբերի 18-ին ընդունված Եվրոպական Խորհրդարանի Բանաձևի տեքստում: Նաև Բանաձևում ասված է` «Մեղադրանքի ցանկացած փաստը և Վրաստանում մարդու իրավունքների ցանկացած խախտումը պետք է լինի համապատասխանաբար հետաքննված, հիմնավորված և պետք է ձեռնարկված լինեն համապատասխան քայլեր»:
 
«Վրաստանում բացահայտորեն աճել է ժողովրդավարության մակարդակը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին ժամանակ է հարկավոր, որպեսզի նրանք հաշտվեն փոփոխությունների հետ և հարմարվեն նոր իրականությանը», -դեկտեմբերի 19-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
 
http://armenian-community.ge/News/996?lang=arm 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play