Բելառուսում խանութներ են փակվել՝ հայրենական արտադրության բացակայության պատճառով


Բելառուսում խանութներ են փակվել՝ հայրենական արտադրության բացակայության պատճառով

  • 20-12-2014 12:48:26   | Բելոռուս  |  Տնտեսություն


Բելառուսի առևտրի նախարարությունը դադարեցրել է հանրապետությունում կոշիկի ամենախոշոր առևտրային ցանցի 43 խանութներից 21-ի աշխատանքը, քանի որ տեսականու մեջ չեն եղել բելառուսական ապրանքներ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դադարեցվել է Մինսկում և մի շարք այլ քաղաքներում տեղակայված և հիմնականում արտասահմանյան կոշիկի իրացմամբ զբաղվող «Մեգատոպ» խանութների աշխատանքը։

Ինչպես նշել են նախարարությունում՝ բոլոր ստուգված խանութներում հայրենական արտադրության կոշիկը ներկայացված է եղել «1-2 արտադրողի ծայրահեղ փոքր տեսականիով»։ Բացի այդ, բացահայտվել են ժամկետնանց ապրանքների իրացման և ապրանքների մասին տեղեկության բացակայության փաստեր։ Խանութների ղեկավարներին 10 օր է տրվել՝ իրավիճակը շտկելու համար։

Ավելի վաղ նախարարությունը դադարեցրել էր մի շարք կենցաղային տեխնիկայի խանութների աշխատանքը, քանի որ վաճառքում բավարար քանակությամբ  բելառուսական արտադրության սառնարաններ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ չեն եղել։

 

Tert.am

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play