Վրաստանում բնակչությունը գոհ չէ տեղական իշխանություններից...


Վրաստանում բնակչությունը գոհ չէ տեղական իշխանություններից...

  • 22-12-2014 15:22:11   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Անցյալ շաբաթ մեր հասարակությունը հերթական «պատմական իրադարձության» ականատեսը դարձավ: Ավելի քան մեկ տարի առաջ` 2013թ. նոյեմբերի 29-ին Վրաստանը պաշտոնապես հաստատեց իր` Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագիր կնքելու ցանկությունը: Դրանից 7 ամիս անց նա ստոագրեց պայմանագիրը, իսկ անցյալ շաբաթ Եվրոպական Խորհրադրանը եզրափակեց Վրաստանի հետ Ասոցացման մասին պայմանագիրը վավերացնելու գործընթացը: Այդ կերպ, դեկտեմբերի 18-ին մեր երկիրը հաղթահարեց ևս մեկ կարևոր փուլ դժվարին և երկար եվրոպական իր ճանապարհի վրա:
 
Կավարտվի արդյոք այդ եվրոպական ուղին նրանով, որ Վրաստանին կընդունեն Եվրամիության անդամ, դեռևս պարզ չէ: Այդ որոշման ընդունումը մեզնից կախված չէ:  Մինչդեռ, Վրաստանի հասարակությունը և կառավարությունը կարող են գործողություններ իրականացնել, որոնք խթան կհանդիսանան Եվրամիության կողմից ցանկալի որոշմանը ընդունելու համար: Բացի այն մեր գործողություններով մենք կարող ենք հասնել նրան, որ առաջին հերթին, Եվրոպան չկարողանա հետ կանգնել իր խոստումներից այնպես, ինչպես, օրինակ, նա անում է Թուրքիայի` ԵՄ «մտնելու» հարցում: Իսկ երկրորդ հերթին մեր գործողություններով մենք կարող ենք այնպես անել, որ ինքը Եվրամիություն մտնելու փաստը դառնա ոչ թե ապագա բարեկեցության երաշխիք, այլ ընդամենը եվրոպական երկրների կողմից այն ձեռքբերումների ճանաչումը, ոոնց հասել է մեր երկիրը: Բայց դրա համար հարկավոր է հասարակության և երկրի իշխանությունների համատեղ աշխատանք:
 
Բացի Ասոցացման մասին պայմանագրի` Եվրոպական Խորհրդարանի վավերացումից անցյալ շաբաթ արձանագրվեց և մի հետաքրքիր փաստ ևս: Վրաստանի նախագահը արել է հետևյալ հայտարարությունը. «Վրաստանում պարզորոշ աճել է ժողովրդավարության մակարդակը, մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների համար ժամանակ է հարկավոր, որպեսզի հաշտվեն փոփոխություններին և հարմարվեն նոր իրականությանը»:
 
Հարկ է նշել, որ երկրի ներկայիս Կառավարության ներկայացուցիկչները նման կարգի հայտարարություն անում են ոչ առաջին անգամ: Վարչապետը, նախագահը, կառավարության անդամները և այլ բարձրաստիճան (ժողովրդի կողմից բարձր պաշտոններում ընտրված) պաշտոնյաներ  պարբերաբար անում են նան խոստովանական բովանդակությամբ հայտարարություններ: Մինչդեռ «դեկտեմբերի 18-ին պատմական իրադարձության» ֆոնի վրա նախագահի կողմից արված հայտարարությունը, իհարկե, ձեռք է բերում մեծ իմաստ և խորություն:
 
Հանրահայտ է, որ, կանգնելով Եվրոպական զարգացման ուղու վրա, Վրաստանը պետության գործունեությունում և կյանքի տարբեր բնագավառներում բարեփոխումների ացկացման բազում պարտականություններ է վերցրել: Պարտադիր բարեփոխումների հիմնական նպատակն է Վրաստանի Եվրոպական չափանիշներին մոտեցնելը: Եվրոպայի առջև վերցված պարտականությունների իրականացումը տեղի է ունենում: Բայց շատ դանդաղ: Իր հերթին ակնհայտ է, որ երկրի կողմից իրականացվող բարեփոխումների դանդաղ տեմպն ունի իր տրաբանությունը: 
 
Մեկ տարվա ընթացքում Վրաստանում առաջընթաց է տեղի ունեցել երկու կարևոր բնագավառներում: Այդ «առաջընթացը» վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների բնագավառում սկսված բարեփոխումներին և Խորհրդարանի կողմից 2014թ. ամռանը ընդունած «ամեն տեսակի խտրականության վերացման մասին» օրենքին: Այդ բարեփոխումների ներմուծմամբ Վրաստանը Եվրոպական կառույցների առջև վերցրած «պարտքն է կատարել»: Եթե զուգահեռ անցկացվի Մարգվելաշվիլիի վերջերս արած հայատարարության հետ, ապա «պետությունը հանգել է ժողովրդավարության նոր մակարդակի»: Իսկապես: Օրենքն ընդունված է և դա անվիճելի փաստ է: Մինչդեռ քչերը կարող են պնդել, որ օրենքի ընդունումը զգալիորեն ազդել է երկրի քաղաքացիների կյանքի վրա… Խտրականության մակարդակը չի նվազել, երկրի բնակչությունը չի ներառվել իր իսկ տարածաշրջանային միավորումների կառավարման գործընթացում: Տրամաբանական հարց է ծագում ` ինչո՞ւ: Եվ ինչպես դա հաճախ է լինում, տրամաբանական հարցն ունենում է իր տրամաբանական պատասխանը:
 
Չնայած այն բանին, որ «ամեն տեսակի խտրականության վերացման մասին» օրենքը արդեն մի քանի ամիս է ինչ ուժի մեջ է մտել, Վրաստանի դատարանները տվյալ օրենքի շրջանակներում դեռևս որևէ մեղադրական դատավճիռ չեն կայացրել: Ավելին, այս ամբողջ ընթացքում` օրենքի ընդունման պահից ի վեր, երկրի դատարան է դիմել ընդամենը մեկ հայց` խտրականության մասին օրենքի խախտման շրջանակներում այն ուսումնասիերլու պահանջով: Բայց չէ՞ որ կար խտրականության փաստերի հասկայական քանակություն… 
 
Նույն իրավիճակն է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Վրաստանում երևի գոյություն չունի մի շրջան կամ գյուղ, որի բնակչությունը գոհ լինի տեղական իշխանություններից: Մինչդեռ այդ դժգոհությունը գրեթե լսելի չէ, կամ էլ այն շատ հազվադեպ է հասունանում` որպես դժգոհ բնակչության իրական քայլ…
 
Բնականաբար, նաև հայտնի է, որ քաղաքացիների նման «անգործությունը» շատ հաճախ պայմանավորված է Ներքին Գործերի նախարարության տարբեր գերատեսչությունների անչափ մեծ ակտիվությամբ և այլ գործոններով: Մինչդեռ այստեղ իսկ անհրաժեշտ է հիշել ճշմարտությունը, որ եթե մարդը շատ է ցանկանում ինչ-որ բան ասել, նա միշտ կարող է այդ անել…
 
Վրաստանին` Եվրոպական չափանիշներին և նորմերին մոտեցնելու գործում երկրի հասարակությունը մեծ դեր ունի: Հենց հասարակությունը պետք է իմաց տա երկրի իշխանություններին, որ գոյություն ունի հստակ խնդիր: Այն դեպքում, եթե բնակչությունը համոզվի, որ երկրի իշխանությունները չեն շտապում լուծել տվյալ խնդիրները, ապա այն պետք է ավելի շատ բարձրացնի իր արդարացի ձայնը և գործի այն մեթոդների շրջանակներում, որոնք տրամադրում է միջազգային և տեղական օրենսդրությունը:
 
Ամենից առաջ հենց դա էլ նկատի ուներ երկրի նախագահը, երբ հայտարարում էր, որ «բարձրաստիճան պաշտոնյաներին ժամանակ է հարկավոր հաշտվել փոփոխությունների հետ և հարմարվել նոր իրականությանը»: Որպեսզի երկրի իշխանություններն ավելի շուտ անցնեն այդ գործընթացի միջով` «հաշտվեն և հարմարվեն նոր իրականությանը», հասարակությունը պետք է ակտիվորեն աջակցի նրանց: Պետք է ակտիվորեն պահանջի: Ինչքան բարձրաձայն և համահունչ մենք հայտարարենք մեզ անհանգստացնող խնդիրների մասին, այնքան շուտ մեզ կլսեն, այնքան շուտ երկրի Կառավարությունը կհասկանա, որ Հասարակությունն արդեն անցել է եվրոպական չափանիշներին և ժամանակն է, որ նա էլ նույնն անի:
 
«Մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրման յուրաքնչյուր փաստ, իրավունքների խախտման ցանկացած փաստ պետք է համապատասխանաբար և լիարժեքորեն հետաքննվի: Օրինազանցները պետք է պատժվեն», -ահա թե ինչ է պահանջում Վրաստանի Կառավարությունից դեկտեմբերի 18-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունած հատուկ բանաձևը:
 
http://armenian-community.ge/News/998?lang=arm 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play