Բռնցքամարտիկների 21 օրյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում


Բռնցքամարտիկների 21 օրյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում

  • 07-01-2015 12:19:42   | Կոտայքի մարզ  |  Սպորտ

Հայ բռնցքամարտիկներն   արդեն իսկ սկսում են նախապատրաստվել մրցաշրջան 2015-ին , որը բավականին կարևոր է լինելու կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների համար:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այսօր  մոտ 35 բռնցքամարտիկներ մեկնեցին Ծաղկաձոր, որտեղ կանցկացնեն 21 օրյա ուսումնամարզական հավաք:  Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը այս տարվա առաջին հավաքի ժամանակ շեշտը դնելու է բռնցքամարտիկների  ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելու վրա:
Ավելի ուշ՝ հունվարի 16 –ին Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Ծաղկաձոր կմեկնի նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը: 
Տեղեկացնենք, որ այս օերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև Ռուսաստանի և Բելոռուսիայի բռնցքամարտի հավաքականները:
 
Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
 մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play