Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Կոմիտասի թանգարանի բացմանը


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Կոմիտասի թանգարանի բացմանը

  • 29-01-2015 12:19:27   |   |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պետական պանթեոն եւ մասնակցել հայ մեծանուն երգահանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Գրառում կատարելով պատվավոր հյուրերի գրքում` Նախագահ Սահակյանը նշել է, որ  Կոմիտասի թանգարանի բացումը նշանակալի իրադարձություն է համայն հայության կյանքում: <<Խոսքը մի մարդու մասին է, ով կարողացել է իր անմահ երաժշտությամբ ներկայացնել մեր ազգի սարսափելի ողբերգությունը, մարդու, ով ապրել է իր ժողովրդի ճակատագրով եւ վառվել անմնացորդ` հանուն ապագա սերունդների, արդարության հաղթանակի հույսով ու հավատով: Եվ ներկա սերունդը պետք է ապրի ու արարի` հանուն Մայր Հայաստանի զարգացման ու զորացման՝ անսասան պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը>>,- գրել է Բակո Սահակյանը: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պետական պանթեոն եւ մասնակցել հայ մեծանուն երգահանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նոյյան տապան  -   Մշակույթ