Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը<br /> կազմել է ՀՆԱ-ի 38 %-ը<br />


Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը
կազմել է ՀՆԱ-ի 38 %-ը

  • 24-02-2010 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 38%-ը, իսկ այդ ծավալում ամենամեծ մասնաբաժինը կազմող ՀՀ կառավարության արտաքին պարտքը` ՀՆԱ-ի 28%-ը: Այս մասին Ազգային ժողովի փետրվարի 24-ի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը`պատասխանելով «ՀՅԴ» խմբալցության անդամ Հրայր Կարապետյանի հարցին: Նախարարը պարզաբանեց, որ դա համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշներին եւ մակրոտնտեսական տեսակետից էական վտանգ չի ներկայացնում, որովհետեւ միջազգային պրակտիկայում ռիսկային է համարվում, երբ կառավարության արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50%-ի ցուցանիշը: Նախարարը նշեց նաեւ, որ 2010թ.-ի ընթացքում ընդհանուր պետական պարտքի ծավալը կավելանա եւ կկազմի ՀՆԱ-ի 45-46%-ը: Նշվեց, որ պետական պարտքը դառնում է ռիսկային, երբ ընդհանուր ծավալը գերազանցում է ՀՆԱ-ի 60 %-ը: Ըստ Տ.Դավթյանի, Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված են ռիսկայնության տեսանկյունից սահմանային չափաքանակը եւ այն իջեցնելու համար անհրաժեշտ միջոցառումները: Նա վստահեցրեց նաեւ, որ «կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ամենաօրյա մոնիտորինգ, եւ իրավիճակը կառավարելի է եւ այս պահի դրությամբ ոչ մի մտավախություն չի առաջացնում»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play