Աղվան Հովսեփյան. «Եթե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում<br /> չկիրառվի, դատախազությունը կբողոքարկի այդ վճիռը»<br />


Աղվան Հովսեփյան. «Եթե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում
չկիրառվի, դատախազությունը կբողոքարկի այդ վճիռը»

  • 24-02-2010 15:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բոլորն էլ գիտակցում են, որ համաներումը տարածվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասի վրա, որը կսահմանվի վերջնական, օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս մասին լրագրողների հետ փետրվարի 24-ի ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա պարզաբանեց, որ Ն.Փաշինյանի գործով դեռեւս չկա օրինական ուժի մեջ մտած վերջնական դատավճիռ, գործը դեռեւս երկու դատական ատյաններ ունի անցնելու` Վերաքննիչ եւ Վճռաբեկ, եւ միայն վերջնական պատժի սահմանման դեպքում համաներումը կարող է կիրառվել: «Համաներումը օրենք է եւ պարտադիր պետք է կատարվի բոլորի կողմից»,- նշեց Ա.Հովսեփյանը, հավելելով, որ եթե համաներումը չկիրառվի, ապա դատախազությունը կբողոքարկի այդ վճիռը: Գլխավոր դատախազն անդրադարձավ նաեւ 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգությունների ժամանակ 10 անձանց սպանությունների չբացահայտման հարցին: Նա ընդգծեց, որ թեեւ նախաքննական մարմնի կողմից մանրամասն, մեծածավալ աշխատանք է տարվել, այդուհանդերձ, գործը չի բացահայտվել. հանրությունը չի կարողացել արդյունավետ օժանդակություն ցույց տալ գործի բացահայտմանը, իսկ արտասահմանյան գործընկերները, որոնց Հայաստանի իրավապահ մարմինները դիմել էին օգնության ակնկալիքով, անհնարին են համարել փորձաքննությունների օգնությամբ մեղավոր անձանց վերհանումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական