Աղվան Յովսեփեան. «Եթէ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում<br /> չկիրառուի, դատախազութիւնը կը բողոքարկի այդ վճիռը»<br />


Աղվան Յովսեփեան. «Եթէ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում
չկիրառուի, դատախազութիւնը կը բողոքարկի այդ վճիռը»

  • 24-02-2010 15:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոլորն էլ գիտակցում են, որ համաներումը տարածւում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նշանակուած պատժի չկրած մասի վրայ, որը կը սահմանուի վերջնական, օրինական ուժի մէջ մտած դատավճռով: Այս մասին լրագրողների հետ փետրուարի 24-ի ճեպազրույցում յայտարարեց Հայաստանի գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանը: Նա պարզաբանեց, որ Ն.Փաշինյանի գործով դեռեւս չկայ օրինական ուժի մէջ մտած վերջնական դատավճիռ, գործը դեռեւս երկու դատական ատեաններ ունի անցնելու` Վերաքննիչ եւ Վճռաբեկ, եւ միայն վերջնական պատժի սահմանման դէպքում համաներումը կարող է կիրառուել: «Համաներումը օրէնք է եւ պարտադիր պէտք է կատարուի բոլորի կողմից»,- նշեց Ա.Յովսէփեանը, յաւելելով, որ եթէ համաներումը չկիրառուի, ապա դատախազութիւնը կը բողոքարկի այդ վճիռը: Գլխաւոր դատախազն անդրադարձաւ նաեւ 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգութիւնների ժամանակ 10 անձանց սպանութիւնների չբացահայտման հարցին: Նա ընդգծեց, որ թէեւ նախաքննական մարմնի կողմից մանրամասն, մեծածաւալ աշխատանք է տարուել, այդուհանդերձ, գործը չի բացայայտուել. հանրութիւնը չի կարողացել արդիւնաւէտ օժանդակություն ցոյց տալ գործի բացայայտմանը, իսկ արտասահմանեան գործընկերները, որոնց Հայաստանի իրավապահ մարմինները դիմել էին օգնութեան ակնկալիքով, անհնարին են համարել փորձաքննությունների օգնութեամբ մեղաւոր անձանց վերհանումը:
  -   Քաղաքական