Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը՝ այսուհետ Երևանի քաղաքապետարանի հոգածության ներքո


Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը՝ այսուհետ Երևանի քաղաքապետարանի հոգածության ներքո

  • 11-02-2015 17:05:37   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը: ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված և Երևան համայնքին փոխանցված թանգարանին ավագանու որոշմամբ ամրացվել են նաև Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.4/4 հասցեում գտնվող շենքը և շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը: Հարկ է նշել, որ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը դարձավ Երևան համայնքի ենթակայության թվով 5-րդ թանգարանը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ