Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկել է Երևանում


Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկել է Երևանում

  • 16-02-2015 12:26:21   | Հայաստան  |  Մշակույթ

 
16 փետրվար, 2015թ, Երևան.Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրոտարածմանուպահպանմանգաղափարին: Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Բացման  արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Փառատոնը մեկնարկեցՕսկարի` «Լավագույնֆիլմ» անվանակարգումառաջադրված «Նմանակմանխաղ» ֆիլմով:Ֆիլմն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին էր, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
«Երրորդ տարին անընդմեջ Beeline–ը հովանավորում և նպաստում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի իրականացմանը, և մենք ուրախ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինում դրական փոփոխությունների թե´կինոարվեստի սիրահարների շրջանում,և թե´մշակութային կյանքում։ Վստահ եմ, որ ֆիլմերի դիտումը կպարգևի Ձեզ և բոլոր սիրահարներինմիմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն՝փոխելովձեր կյանքը դեպի ավելի լավը»,-նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք ուրախ ենք` տեսնելով, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Այս տարի ևս մենք հանդիսատեսին ենք ներկայացնելու բրիտանական լավագույն ֆիլմերը` նպաստելով երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»,- փառատոնի բացմանն ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: 
Փառատոնը մայրաքաղաքում կանցկացվի մինչև փետրվարի 20-ը, կցուցադրվի յոթ ֆիլմ: «Նմանակման խաղ» ֆիլիմից հետո կցուցադրվեն «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը:
ՖիլմերըկցուցադրվենՄոսկվաևՍինեմաՍթարկինոթատրոններումինչպեսանգլերեն, այնպեսէլհայերեն թարգմանությամբ:
Փետրվարի 21-ինԳաֆէսճեանարվեստիկենտրոնումտեղիկունենահատուկցուցադրություն`նվիրվածառաջինաշխարհամարտիհարյուրամյակին: Կցուցադրվի «Երեկոնկինոթատրոնում 1914-ին» ֆիլմը:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները և Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM89.7-ը, ԻմռադիոFM 103.8-ը և ՌադիոԵրևան FM101.9-ը: 
* * *
 
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
 
Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 549488 + 37410 28 60 82 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ