Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

  • 23-02-2015 15:31:40   | Հայաստան  |  Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
 
Հարապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նարա Շլեպչյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների:
 
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ