«Եվրոտեսիլ»-ում Կիպրոսի ներկայացուցչի ընտրությանը մասնակցած<br /> Հովիկ Դեմիրճյանը զբաղեցրել է երրորդ տեղը<br />


«Եվրոտեսիլ»-ում Կիպրոսի ներկայացուցչի ընտրությանը մասնակցած
Հովիկ Դեմիրճյանը զբաղեցրել է երրորդ տեղը

  • 17-02-2010 13:53:00   | Կիպրոս  |  Հասարակություն
ՆԻԿՈՍԻԱ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Անցած կիրակի օրը կայացել է «Եվրոտեսիլ-2010»-ի Կիպրոսի ներկայացուցչի ընտրությունը, որին մասնակցել է նաեւ հայազգի Հովիկ Դեմիրճյանը: Ինչպես տեղեկացնում է www.gibrahayer.com կայքը, ընտրությունը տեղի է ունեցել ժյուրիի որոշմամբ եւ հեռուստաքվեարկությամբ: Հովիկը տասը մասնակիցների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը իր "Goodbye" երգով: «Վստահ ենք, որ սա դեռ Հովիկի կարիերայի սկիզբն է, եւ մի օր նա դեռ ելույթ կունենա «Եվրոտեսիլ»-ում»,- ասվում է կայքէջում:
Նոյյան տապան  -   Հասարակություն