Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը


Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը

  • 25-02-2015 16:00:37   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը եւ 2015թ. անելիքներին նվիրված նիստին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Իր խոսքում երկրի ղեկավարը 2014 թվականին Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքները որակել է բավականին ծավալուն եւ, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել բավարար:
Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, որոնց զգալի մասը կապված էր աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետ, մայրաքաղաքում հաջողվել է տարբեր ոլորտներում կյանքի կոչել մի շարք խոշոր ծրագրեր` հավելելով, որ ռազմավարական նախագծերի իրականացումը նախատեսված է այս տարի եւս:
Բակո Սահակյանը նաեւ կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:
Նիստին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play